Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը այս պահին վիրահատվում է։ Այս մասին NEWS.am-ի հայտնեց համայնքի ղեկավարի ընտանիքի բարեկամը։

«Սա նրա առաջին վիրահատությունն է»,- նշեց նա։

Նշենք, որ Ռադիկ Օղիկյանը նախօրեի գիշերն էր տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի ղեկավար Արայիկ Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղափոխման նպատակը արմնկահոդից մտած և մինչև թիակ հասած բեկորն է։ Համայնքի ղեկավարի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Կիրառվել են նաեւ ականանետեր: Իրադրությունը հանդարտվել է գիշերը ժամը՝ 02։00-ին։

Փոխհրաձգության ընթացքում վիրավորում էր ստացել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը, որը փորձում էր կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների արդյունքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

Հակառակորդի կրակոցից վիրավորված Երասխի համայնքապետը գիշերը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ