Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է իր եւ Հոնկոնգի ներքին գործերին միջամտելու մեջ: Այս մասին ասվում է ՉԺՀ ԱԳՆ կոմիսարիատի հայտարարության մեջ:

Նշվում է, որ ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումը «վերականգնել է Հոնկոնգի կայունությունը, ամրապնդել օրենքի գերակայությունը»:

«ԱՄՆ նողկալի պահվածքը հոգատարություն չէ Հոնկոնգի եւ նրա ժողովրդի համար, այլ կոպտագույն միջամտություն նրա գործերին եւ հակաչինական քաոսի սատարում»,-ասվում է հայտարարության մեջ: