ԱՄՆ կարգավորիչը հավանություն է տվել գենդերային բազմազանության մասին Nasdaq-ի առաջարկին, որն է՝ ընկերություններում ղեկավարության կազմում ներառել կանանց եւ փոքրամասնություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ բորսաների եւ արժեթղթերի դաշնային հանձնաժողովի կայքում:

Գրեթե յուրաքանչյուր ընկերություն, որի ակցիաները շրջանառվում են Nasdaq-ի էլեկտրոնային բորսայում, պարտադիր կարգով տնօրենների խորհրդի կազմում կներառեն առնվազն մեկ կնոջ,մեկ էթնիկ փոքրամասնության ներկայացուցչի կամ ԼԳԲՏ-հանրության ներկայացուցչի:

Նոր կանոնները չհետեւելու համար ընկերությունները պետք է բացատրեն, թե ինչու են այդպես վարվել, հակառակ դեպքում նրանց սպառնում է բորսայում իրենց ակցիաների դադարեցում: