Չեխիան պետք է հարգի քաղաքական իրականությունը, որը կլինի Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումից հետո, եւ ապագայում չի բացառվում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների հնարավորությունը, ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հեռացանք [Աֆղանստանից] եւ պետք է հարգենք [քաղաքական] իրականությունը, որը գալու է այնտեղ: Մեզ դա կարող է դուր չգալ, բայց մենք պետք է ընդունենք երկրում տիրող իրական [իրավիճակը] եւ միեւնույն ժամանակ անենք ամեն ինչ, որպեսզի հետագայում Աֆղանստանը կրկին [սպառնալիք] չդառնա [Եվրոպայի] անվտանգության համար՝ ահաբեկչության եւ [անօրինական] միգրացիայի պատճառով»,- ասել է Կուլգանեկը:

Նախարարի կարծիքով՝ Աֆղանստանում լարված իրավիճակը կարող է դեպի Եվրոպա միգրացիայի հոսքի հանգեցնել:

Կուլգանեկը նաեւ հիշեցրել է, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Աֆղանստանից միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումը սխալ է անվանել: