Նեապոլում ձերբակալվել է տեղական մաֆիայի «կնքամայրը»: 70-ամյա Մարիա Լիչարդին ձերբակալվել է, երբ պատրաստվում էր Իսպանիա թռչել: Այս մասին հայտնել են իտալական իշխանությունները, գրում է The Guardian-ը:

Իրավապահները կարծում են, որ Լիչարդին Licciardi Camorra հանցավոր սինդիկատի ղեկավարն է:

«Նա նույնիսկ աչքը չթարթեց, երբ ոստիկանները հանձնեցին Նեապոլի դատախազության կողմից ստորագրված վճիռը»,- ասել են նրանք:

Առաջին անգամ նրան ձերբակալել են 2001 թվականին: Լիչարդին եղել է Իտալիայի առաջին 30 հետախուզվողների մեջ: Նա բանտից ազատ է արձակվել 2009 թվականին՝ մաֆիայի հետ կապված հանցագործությունների համար պատիժը կրելուց հետո:

Լիչարդին, որին «Պիկչիրելա» (փոքր) են անվանում՝ իր ֆիզիկական կառուցվածքի համար, կլանային դաշինքների միջեւ արյան երկարատեւ այն թշնամանքի հաղթողներից մեկն էր, որի պատճառով, որ այս դարասկզբին Նեապոլում գրեթե ամեն օր մարմիններ էին թափված:

Նեապոլի դատախազությունը 2009 թվականին Associated Press-ին տված հարցազրույցում Լիչարդիին անվանել է «Կամորա» սինդիկատի իսկական «մադրինա» (կնքամայր): Ըստ դատախազների՝ նրա եղբայրը կլանի շեֆն էր, եւ քույրը որոշումներ էր կայացնում հանցագործ ընտանիքի անունից՝ կլանի մյուս ղեկավարների հետ միասին: