Աշխարհն ականջ է դնում, բայց չի լսում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ղեկավար Ինգեր Անդերսենը՝ խոսելով կլիմայական ճգնաժամի վտանգի մասշտաբների մասին:
Ինգեր Անդերսենը քննադատել է համաշխարհային առաջնորդներին «ոչ բավարար վճռական գործողությունների» համար՝ ասելով, որ քաղաքական գործիչների, գործարար առաջնորդների եւ «գիտակից քաղաքացիների» սերունդը «համակարգված փոփոխությունների» կարիք ունի:
Նրա մեկնաբանությունները հաջորդել են Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբիի (ԿՓՄԽ) զեկույցի հրապարակմանը, որում նշվում է շրջակա միջավայրի վրա մարդու «միանշանակ» ազդեցության մասին:
«Աշխարհն ականջ դրեց, բայց չլսեց, բավականաչափ վճռական չգործեց, եւ արդյունքում կլիմայի փոփոխությունը խնդիր է, որն առկա է հիմա: Ժամանակն է լրջանալու, քանի որ CO2-ի յուրաքանչյուր տոննա արտանետումը նպաստում է գլոբալ տաքացմանը»,- ասել է նա:
«Այս պահին իշխանությունը մեր ձեռքերում է: Ոչ ոք ապահով չէ, եւ իրավիճակն ավելի արագ է վատանում», փոխանցում է AP-ն:





























