Քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Սուխումիում` բանկ թալանելու համար: Այս մասին հայտնել է Telegram-112 ալիքը:

Վյաչեսլավ Իվանկովի սպանությանը մասնակից լինելու համար հեռակա կարգով ձերբակալված Աստամուր Բուտբան միջազգային հետախուզման մեջ էր գտնվում եւ թաքնվում էր Աբխազիայում:

Հետաքննության համաձայն՝ «օրենքով գողի» սպանության մեջ կարող է ներգրավված լինել նաեւ Իլյա Սիմոնիան, որը ներգրավել է նաեւ Կախա Գազզաեւին, Մուրթազի Շադանիային, Ձամբուլ Ջանաշիային, ինչպես նաեւ Նուգզար Պապավային եւ Աստամուր Բուտբային: Այդ ամենի նպատակը կազմակերպված հանցավոր խմբերի միջեւ ազդեցության ոլորտների վերաբաշխումն է եղել:

Վյաչեսլավ Իվանկովին 2009 թվականի հոկտեմբերի 9-ին կրակել են դիպուկահար հրացանից Մոսկվայի Խորոշեւսկոե մայրուղու ռեստորաններից մեկի մուտքի մոտ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քրեական հեղինակությանը կրակել է Բուտբան:

2021 թվականի ապրիլին Գազզաեւը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: