Պորտուգալիայում մահացել են մեկ ընտանիքի երեք անդամները, ովքեր հրաժարվում էին պատվաստվել՝ կորոնավիրուսային վարակի հետեւանքների պատճառով, հայտնում է The Guardian-ը:

Երեքն էլ՝ մայրը, հայրը եւ որդին, վարակվել էին կորոնավիրուսով եւ ավելի ուշ մահացել Ընտանիքի անդամները որոշել էին չպատվաստվել, քանի որ վախեցել էին հակավիրուսային պատվաստանյութերի մասին տարածված ապատեղեկատվությունից, հայտնել է նրանց բարեկամ Ֆրենսիս Գոնսալվեսը:

Տղամարդը նաեւ նշել է, որ իր որդին բացարձակ առողջ էր, իսկ նրա ծնողներն առողջական լուրջ խնդիրներ ունեին: