PerseiLine բրենդը նոր հետաքրքիր նախագիծ է թողարկել՝ Pet Vision-ը, որը Instagram-ի համար հատուկ դիմակ է: Այն թույլ է տալիս աշխարհին նայել տարբեր կենդանիների աչքերով՝ կատու, շուն, թութակ, կով, աղավնի, ձի, ճանճ, հաղորդում է IXBT-ը:

Օգտատերերին առաջարկվում է անցնաել Pet Vision հղմամբ եւ կիրառել տարբեր ֆիլտրեներ՝ ստանալով պատկերը, թե ինչպես այն կտեսնեին կենդանիները:

Կատուներն ու շներն աշխարհն ավելի մռայլ են տեսնում, քանի որ նրանց աչքերը գույների երանգները վատ են տարբերում:

Հակառակը, թութակը ավելի հստակ եւ վառ է տեսնում:

Իսկ, օրինակ, ճանճի աչքերը պատկերը տեսնում է մոզայիկայի տեսքով: