Facebook-ը գործարկել է Horizon Workrooms հավելվածը, որը թույլ է տալիս օգտվողներին հավաքվել վիրտուալ «գրասենյակում» եւ շփվել այնպիսի պայմաններում, որը առավելագույնս մոտ է իրականին, ասվում է ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

«Workrooms-ը հանդիպումների վիրտուալ տարածք է, որտեղ դուք եւ ձեր գործընկերները կարող եք լավագույնս աշխատել ցանկացած վայրից: Դուք կարող եք միանալ VR հանդիպմանը՝ ավատարի տեսքով, կամ տեսազանգի միջոցով համակարգչից զանգահարել վիրտուալ սենյակ»,- պարզաբանվում է հաղորդագրությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ օգտվողը կարող է միանալ հանդիպմանը՝ օգտագործելով հավելվածի կերպարին, կամ տեսազանգի միջոցով մտնել վիրտուալ սենյակ: Ստեղծված տարածքում կարելի կլինի գաղափարները գրատախտակին գրել՝ առավել արդյունավետ քննարկման համար, ինչպես նաեւ՝ իրական ժամանակում շփվել գործընկերների հետ: