Ուելսցի Իրեն Վեբերը տուգանվել է 3000 ֆունտ ստերլինգով՝ առնետներին եւ ճայերին կերակրելու համար հարեւանների բողոքից հետո, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Mirror-ը:
Կինը երկար տարիներ կերակրում էր իր պարտեզի թռչուններին, մինչեւ նրա բակում ամեն օր սկսեց 80-100 ճայ եւ առնետ հավաքվել: Տեղական խորհրդի անդամի խոսքով՝ կենդանիները կնոջ հարեւանների կյանքը «դժոխքի էին վերածել», քանի որ դրանց պատճառով թաղամասը շատ աղմկոտ եւ կեղտոտ էր դարձել:
«Նա թռչունների համար այնքան սնունդ էր դնում, որ կերակրելու ժամանակ նրա տանիքի վրա 80-100 աղավնի ու ճայ էր հավաքվում: Սա այգում առնետների հետկապված հսկայական խնդիր էր ստեղծում, խեղճ հարեւանները չէին կարող նստել իրենց այգիներում՝ վախենալով թռչունների ծերտից»,- ասել է տեղի շրջանի խորհրդական Քեւին Մարնին:





























