Աշխարհում էներգետիկ խոշորագույն ընկերություններից մեկը՝ Chevron-ը, որն առաջատար դիրք է զբաղեցնում ԱՄՆ շուկայում, կսկսի կովի գոմաղբը բնական գազի վերածել ածխածնի արտանետումների կրճատման ծրագրի շրջանակներում, գրում է Bloomberg-ը:
Նավթային ընկերությունը եւ աղբի վերամշակմամբ զբաղվող Brightmark LLC-ն արդեն 28 գործարան են կառուցում յոթ նահանգներում, որոնցից մեկում արտադրությունը կսկսվի այս տարի: Բացի այդ, նախատեսվում է բացել եւս 10 ձեռնարկություն կենսամեթանի արտադրության համար `վերականգնվող բնական գազ, որը ստացվում է կենսազանգվածից: Այլընտրանքային տիպի վառելիքը նախատեսվում է օգտագործել բեռնատար ավտոմեքենաների լիցքավորման համար:
«Մենք կարծում ենք, որ կարող ենք ազդել բեռնատարների ավտոպարկերի վրա, որպեսզի դրանք անցնեն վառելիքի այս տեսակին»,- հավաստիացրել է Chevron's-ի վառելիքի եւ քսանյութերի բաժնի նախագահ Էնդի Վալցը:




























