Կալիֆոռնիայի բնակիչ Հաու Կու Չին իրեն մեղավոր է ճանաչել անձնական տվյալների ձեռքբերման համար հանցավոր համաձայնության անօրինական գործողություններ կատարելու մեջ, հայտնում է 9to5Mac-ը:
40-ամյա տղամարդը ինչ-որ մեկի iCloud հաշիվը կոտրելու հայց է ստացել, այնուհետեւ ներկայացել է որպես Apple-ի աջակցման ծառայության ներկայացուցիչ՝ խաբելով զոհերին եւ ստիպելով նրանց, որ իրեն տան մուտքի տվյալները:
Այսպիսով, նրան հաջողվել է ստանալ 4700 iCloud հաշիվների մուտքի տվյալներ եւ հավաքել 620 000 լուսանկարներից եւ 9000 տեսանյութերից բաղկացած հավաքածու: Այնուհետեւ տղամարդը ֆայլերը բաժանել է խմբերի՝ փնտրելով մերկ մարմինների նկարներ:
2018-ին Չին կոտրել էր մի հայտնի մարդու iCloud հաշիվը եւ նրա մերկ լուսանկարները տեղադրել պոռնոկայքում: Հարուցվել էր քրեական գործ, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել էին պարզել, որ iCloud-ին մուտքը Չիի տնից է եղել:





























