Եգիպտացի փաստաբանը «մասնակի ամուսնություն» է առաջարկում ամուսնալուծված եւ չամուսնացած կանանց, հայտնել է MEM-ը:

Ահմեդ Մահրանը տղամարդկանց առաջարկել է շաբաթվա մեջ մի քանի ժամով երկրորդ կին ունենալ՝ սա ներկայացնելով որպես «լուծում» միլիոնավոր ամուսնալուծված կանանց «դժվարին իրադրության» համար:

«Սովորական ամուսինը, ժամով ամուսինը կամ պարտքով վերցված ամուսինը, նույնիսկ շաբաթը մեկ օրով, ավելի լավ է, քան այն բարոյական շեղումը, որին հասարակությունը հասել է», - ասել է Մահրանը: «Ամուսնալուծությունների տարածումը սահմանափակելու եւ ամուսնության տարիքը բարձրացնելու համար գոյություն ունի եռակողմ նախաձեռնություն՝ ամուսնություն համատեղության կարգով»:

Կանայք մերժել են Մահրանի առաջարկը, որն իրենց վերածում է «էժան եւ նվաստացնող ապրանքների»:

Եգիպտոսի կառավարությունն առաջին անգամ սկսել է քննարկել անձնական կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որից հրաժարվել են մոտ 300 կազմակերպություններ` գենդերային խտրականության մշակույթը պահպանելու հիմքով:

Առաջարկների թվում՝ օրինագիծը նախատեսում էր, որ տղամարդը իրավունք կունենա չեղյալ համարել կնոջ ամուսնությունը մեկ տարվա ընթացքում, եթե կինն ամուսնանա առանց իր համաձայնության:

Օրենքը թույլ չի տալիս կանանց իրավաբանական եւ պաշտոնական որոշումներ կայացնել իրենց երեխաների վերաբերյալ՝ զրկելով այդ թվում առողջապահության, կրթության եւ ուղեւորությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքից: