Սլովակիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների 8.2 հազար դեպքերի շարքում գրանցվել է մահվան 4 դեպք, ասվում է Դեղերի վերահսկման պետական ինստիտուտի հայտարարության մեջ, որը հինգշաբթի հրապարակվել է ինստիտուտի կայքում:
«Կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապված ինստիտուտը գրանցել է կասկածելի կողմնակի ազդեցությունների 8.286 հաղորդում, որոնցից 890-ը՝ ծանր բնույթի, այդ թվում՝ գրանցվել է մահվան 4 դեպք», - ասվում է զեկույցում:
Չորս մահերից երկուսը կապված են AstraZeneca պատվաստանյութով պատվաստումների եւ մեկական՝ Pfizer/BioNTech-ով եւ Moderna-ով պատվաստումների հետ:
Ընդհանուր առմամբ, Pfizer/BioNTech պատվաստանյութի վերաբերյալ գրանցվել է լուրջ կողմակի ազդեցության 472 հադորղում՝ ներառյալ արյան բարձր ճնշում, ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ, արթրիտ, պերիկարդիտ եւ հիպերտոնիկ ճգնաժամ:





























