Աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի «Բաց պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը» կտավը հանրության առջեւ կհայտնվի իր նախնական տեսքով, հաղորդել է Daily Mail-ը:

1979 թվականին, երբ նկարը զննել են ռենտգենյան ճառագայթներով, պարզվել է, որ նկարի վերին աջ անկյունում գտնվում է Կուպիդոնը՝ սիրո հունական աստվածը: Հաշվի առնելով, որ, ընդհանուր առմամբ, նկարչի աշխատանքը հագեցած է սիմվոլիզմով, սիրո աստծո ներկայությունը նշանակում է, որ այն նամակը, որը կարդում է աղջիկը, հավանաբար, ռոմանտիկ բովանդակություն ունի:

Դրեզդենի հին վարպետների պատկերասրահի փորձագետները եկել են եզրակացության, որ Կուպիդոնը անհայտ պատճառով ավելի ուշ նկարել է մեկ այլ նկարիչ, ուստի մի քանի տարի կտավը վերականգնել է իր սկզբնական տեսքով:

«Բաց պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը»-ը վարպետի պահպանված 34 աշխատանքներից մեկն է: