Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Սինջիրո Կոիզումին հանդես է եկել երկրի հարավում գտնվող ամերիկյան Ֆուտեմա ավիաբազայից օրգանֆտորային միացություններով աղտոտված ջրի արտահոսքին, հաղորդում է Kyodo-ն:

«Ճապոնական եւ ամերիկյան կողմերի միջեւ բանակցվում էր արտահոսքի հարցը, ինչի կապակցությամբ այս միակողմանի գործողությունը չափազանց ցավալի է»,- ընդգծեց նախարարը:

«Ամերիկյան կողմի միակողմանի որոշումը լուրջ վրդովմունք է առաջացրել մեզ մոտ: Ինչպիսին էլ որ լինեն ջրի մաքրման մակարդակի տվյալները, անավարտ քննարկման ժամանակ դրա իրականացումն անթույլատրելի էր»,- ասել է Օկինավայի նահանգապետ Դենի Թամակին:

Ավելի վաղ` հունիսին,  ԱՄՆ-ի բազայում օրգանֆտորային միացություններով ջրի արտահոսք էր տեղի ունեցել: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ ջուրը մաքրել են այն հավաքելուց հետո: