Հոկտեմբերին Դուբայում զբոսաշրջիկների համար նոր մեգաօբյեկտ կհայտնվի. հանգստավայրում կկառուցվի աշխարհի ամենաբարձր Ain Dubai դիտանիվը: Այս մասին հաղորդվում է Khaleej Times պարբերականի կայքում:

Նշվում է, որ դրա բարձրությունը կլինի 250 մետր, այցերի համար կբացվի հոկտեմբերի 21-ից: Միաժամանակ, այցելուները կկարողանան դիտել քաղաքի համայնապատկերը ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:

Ինչպես հայտնել են նախագծի հեղինակները, անիվի համար օգտագործվել է 11 հազար տոննա պողպատ, ինչը կրկնակի ավել է, քան անհրաժեշտ էր Էյֆելյան աշտարակի կառուցման համար: Այդպես, Ain Dubai-ը կկարողանա միաժամանակ տեղավորել 1750 հյուրի, ում համար հասանելի կլինի դեկորներով խցերի ավելի քան 19 տարբերակ:

Բացի այդ, խցերը կբաժանվեն երեք կատեգորիայի` դիտման, միջոցառումների համար եւ մասնավորների: Նախագծի հայեցակարգի համաձայն՝ դրանցից մի քանիսում հնարավոր կլինի հարսանիք նշել, խնջույք, ընտանեկան ընթրիք կամ ռոմանտիկ ժամադրություն կազմակերպել:

Ain Dubai-ի տոմսերի արժեքը սկսվում է 130 ԱՄԷ դիրհամից: