Ճապոնական ոստիկանությունը բերման է ենթարկել 25-ամյա գործազուրկ Հիրոտակու Հանամորիին՝ օգոստոսի 24-ին մետրոյի կայարանում ծծմբաթթու ցնցղնելու կասկածանքով, հայտնում է Kyodo-ն:

Միջադեպի արդյունքում մեկ մարդ հոսպիտալացվել է, ում դեմքին Հանամորին ծծմբաթթու էր ցնցղնել: Մեկ այլ կին վնասվածք էր ստացել հատակին թափված հեղուկի վրա սայթակելիս: Հանամորիի շարժառիթներն անհայտ են մնում: