Բույսերի, կենդանիների եւ միջատների տեսակների տարածված անունները կոչվել են «ռասիստական», եւ, հետեւաբար, գիտնականները հայտարարել են դրանք անվանափոխելու անհրաժեշտության մասին, հայտնում է Planet Today-ը:

Այս տարվա հուլիսին Ամերիկայի միջատաբանական միությունն (ESA) արդեն լուսատտիկի եւ մրջյունի անունից հանել է «գնչու» տերմինը, քանի որ այն վիրավորանք է համարվում գնչուների համար: Այժմ այս պրոցեդուրային պետք է ենթարկվեն նաեւ այլ տեսակները: Դրանցից շատերը անվանվել են առաջին հետազոտողների կողմից եւ կապված են եղել իրենց շուրջը գտնվող առարկաների հետ: Այնուհետեւ մարդիկ, մտադրվելով հետք թողնել պատմության մեջ, դրանց համար հարմար տերմիններ են օգտագործել:

Սակայն Better Common Names Project նախագիծն այժմ արգելում է նոր անունները, որոնք «հավերժացնում են բացասական կարծրատիպերը», եւ հանրությունից մեկնաբանություններ է սպասում, թե որ անուններն ապագայում պետք է փոխվեն:

Այսպես, պետք է վերանվանվի, ինչպես ասվում է նախագծում, Սքոթի պիրոլը: Դա պայմանավորված է նրանով, որ այն անվանվել է 19-րդ դարի ԱՄՆ ռազմական առաջնորդ Ուինֆիլդ Սքոթի անունով, ով վտարել է բնիկ ամերիկացիներին իրենց հողերից, ինչը հազարավոր զոհերի պատճառ է դարձել: Այժմ առաջարկվում է այն կոչել յուկայի պիրոլ, քանի որ այս բույսին այն ամենից շատ է նման:

Ընդհանուր առմամբ, այս պահին Better Common Names նախագիծը ունի ավելի քան 80 անուն, որոնք պետք է վերանվանվեն:

Նախագծի հեղինակները նշում են, որ այժմ կարեւոր է ճիշտ անուններ ընտրելը: Եւ, չնայած դրանք այժմ որոշ չափով անհարմար կլինեն, բայց երկարաժամկետ հեռանկարում դա ցանկալի արդյունք կունենա: