Օտարածին նյութերը, որոնք հայտնաբերվել էին Ճապոնիայի Օկինավա նահանգում կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության արտադրած պատվաստանյութի մեջ, սրվակների ռետինե կափարիչների մասնիկներին էին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությանը:
Ստուգումից հետո պատվաստանյութի պմբաքանակներից մեկում հայտնաբերվել էին ինչ-որ խառնուրդներ, որոնք կարող էին ազդել դրա որակի վրա: Միեւնույն ժամանակ սեւ գույնի օտարածին նյութերը, որոնք հայտնաբերվել էին հինգ սրվակներում եւ ներարկիչներում, ռետինե կափարիչների մասնիկներ էին, որոնցով փակում են սրվակները: Դրանք կարող էին դեղամիջոցում հայտնվել կափարիչը ներարկիչով սխալ ծակելու հետեւանքով:
Առողջապահության նախարարությունը չի ճանաչել խմբաքանակը որպես խոտանված, եւ Օկինավայում որոշում է կայացվել շարունակել պատվաստումը:
Նախորդ օրը հայտնի էր դարձել մահվան երկու դեպքերի մասին այդ խմբաքանակից դեղամիջոցը ներարկելուց հետո: Մահացածների 38 եւ 30 տարեկան տղամարդիկ էին, որոնց մոտ ավելի վաղ չէր հայտնաբերվել քրոնիկական հիվանդություն եւ ալերգիկ ռեակցիա:





























