Ֆրանսիայի իշխանությունը չեղարկել է սանիտարական անցագիր ներկայացնելու պահանջ 2022 թվականի գարնանը նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր մուտք գործելու թույլտվության համար, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով պետքարտուղար Գաբրիել Աթալի հայտարարությունը:

«Ակնհայտ է, որ մենք չենք պահանջի սանիտարական անցագիրը նրանցից, ովքեր կմասնակցեն քվեարկությանը»,-ընդգծել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը:

Օգոստոսի 9-ին ամբողջ Ֆրանսիայի տարածքում ուժի մեջ է մտել ռեստորաններում, բարերում, կինոթատրոններում, ինչպես նաեւ համերգների եւ այլ խոշոր միջոցառումների ժամանակ սանիտարական անցագիր պարտադիր ներկայացնելու պահանջը, ինչի կապակցությամբ ամբողջ Ֆրանսիայում արդեն մի քանի շաբաթ է բողոքի ցույցեր են տեղի ունենում: