Բրազիլիայում տեղադրվել է Բուդդայի հսկայական արձան Իբիրասու բուդդայական վանքում եւ երկրում ամենամեծն է, հաղորդում է Globo հեռուստաալիքը:
Հուշարձանի բարձրությունը 35 մետր է: Դա հինգ մետրով ավելի բարձր է, քան Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի արձանը: Վանքում պատմել են, որ 35-մետրանոց Բուդդան գրավում է մեծաթիվ զբոսաշրջիկներին: Յուրաքանչյուր հանգստյան օրերին հուշարձանը տեսնելու համար ժամանում է շուրջ չորս հազար մարդ:
Հուշարձանի շինարարությունն ավարտվել է դեռեւս անցած տարվա աշնանը, ինչից հետո անցկացվել է բուդդայական ծիսակարգով օծման արարողությունը: Այնուհետեւ ապրիլին պետք է կայանար պաշտոնական բացումը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն ստիպված էին հետաձգել:





























