Խորը վերքերը, որոնք հայտնաբերվել են շուրջ 3000 տարի առաջ թաղված հողագործների գանգերի վրա ներկայիս Չիլիի տարածքում, վկայում են նեոլիթյան ժամանակաշրջանում բռնության բարձր մակարդակի մասին: Այդ մասին հոդվածը հրապարակել է Journal of Anthropological Archaeology-ը:
Հնագիտական պեղումները, որոնք անցկացվել են Չիլիի հյուսիսում, թույլ են տվել 194 մարդու ընտրանքի հիման վրա վերլուծել վնասվածքները, որոնք հասցվել էին բավականին հաճախ տեղի ունեցող հարեւանների միջեւ բախումների ընթացքում մ.թ.ա. 1000-600 թվականներին: Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են շինությունների ավերածությունները, զենքի արհեստի աճն ու որմնանկարների սյուժեները:
Սյուժեները լավ պահպանվել են ցամաքած անապատի պայմաններում, որոնցից մի քանիսի վրա կարելի է գտնել անգամ մազեր ու փափուկ հյուսվածքներ: Կմախքացած մնացորդներն ու մումիայի վերածված փափուկ հյուսվածքներն իրենցից ներկայացնում են այդ ժամանակ հասարակության մեջ բռնության բարձր մակարդակի մասին ուղիղ ապացույցներ: Բախումների հետ կապված վնասվածքները հայտնաբերվել են մեծահասակ բնակչության 21 տկոոսի, հատկապես տղամարդկանց մոտ: Ընդ որում՝ այդ վնասվածքների 50 տոկոսը, որոնք հասցվել են փայտե ձողերով, մահակներով եւ մետաղյա ձողերով, եղել են մահացու: Կոնֆլիկտների պատճառը հաճախ եղել են սոցիալական եւ բնապահպանական խնդիրները, ինչպես նաեւ ռեսուրսների մշտական պակասը: Բախումները տեղի էին ունենում ինչպես տեղական խմբերի, այնպես էլ տարբեր հանրույթների միջեւ: «Այդ գործոնները կարող էին հրահրել մրցակցություն, ստեղծել լրացուցիչ լարվածություն ու առաջացնել կոշտ կոնֆլիկտներ մրցակցող հարեւան սոցիալական խմբերի միջեւ»,-պարզաբանում են հոդվածի հեղինակները:





























