Ութերլուի համալսարանից կանադացի գիտնականները պարզել են՝ ինչպես են մարդիկ պատկերացնում չար եւ բարի գերբնական էակներին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Journal of Experimental Social Psychology պարբերականին:
Հոգեբանները հետաքրքրվել են՝ ինչու են հեքիաթներում եւ զանգվածային մշակույթում «չար ուժերը» շատ ավելի հակված պատասխանել մարդկանց խնդրանքներին: Այդ նպատակով գիտափորձի ընթացքում նրանք հարցրել են ավելի քան երկու հազար չափահասի: Մասնակիցներին առաջարկել են պատասխանել մի շարք հարցերի երեւակայելի իրավիճակների մասին, որտեղ մարդիկ օգնության խնդրանքով դիմում են չար եւ բարի էակներին՝ ինչպես մարդկանց, այնպես էլ դիցաբանական հերոսներին:
Հարցվածների կարծիքով՝ նախ պայմանական հրեշտակը տարբերվում է պայմանական սատանայից նրանով, որ հրեշտակին հետաքրքրում են խնդրանքի շարժառիթները: Նույնը վերաբերում է նաեւ խնդրանքներին, որոնք խոստացվել են մարդկանց: «Երբ մենք համարում ենք ինչ-որ մեկին չար, մենք ակնկալում ենք, որ նրան այնքան էլ չեն հետաքրքրում ուրիշների մտադրությունները, փոխարենը նրան անհանգստացնում է գործողությունների արդյունքը,-ասում է հետազոտության համահեղինակ Բրենդոն Գուլդինգը:-Մենք հակված ենք մտածել, որ բարի մարդը հաշվի կառնի, թե ինչ ենք մենք ցանկանում անել իրականում, եւ չի դատապարտի միայն արդյունքով»:
Բացի այդ, գիտափորձի մասնակիցները նշել են, որ չար ուժերն ավելի մեծ հավանականությամբ կիրականացնեն ցանկությունը, որը մարդն իրականում չի հասկանում: Գիտնականները համարում են, որ դա խոսում է այն մասին, որ մարդիկ ասոցացնում են չարը ոչ այնքան չարիք պատճառելու, որքան մարդկանց ցանկությունների նկատմամբ անտարբերության հետ: «Ըստ երեւույթին՝ մարդը հակված է համարել, որ բարեգործությունն ու բարձր բարոյական որակները չեն ենթադրում ձգտում դեպի բարին: Մարդիկ կապում են բարությունը ուրիշների ցանկությունների եւ մտադրությունների մաիսն հոգատարության հետ»,-եզրափակել են հեղինակները:





























