Ճապոնացի գեյմերներն արդեն կարող են սնվել անմիջապես խաղի ժամանակ՝ օգտագործելով B'full ընկերության ստեղծած Gaming Chpisticks Holder պարզ սարքը: Դա փայտիկների համար հենարան է, որը թույլ է տալիս չաղտոտել եւ չզբաղեցնել ձեռքերը:

Ճապոնացիները սիրում են տեսախաղեր, եւ օգտագործում գեյմինգի համար մեծապես խաղային սարքեր, իսկ մյուս մասը սիրում է համեղ ուտել: Հայտնի է, որ գեյմերները սիրում են օգտագործել տարբեր ուտելիքներ անմիջապես խաղի ժամանակ, եւ այդտեղ ի հայտ է գալիս խնդիր, որը հատկապես արդիական է մաքրասեր ճապոնացիների համար, ճարպոտ ձեռքեր, որոնք այնքան էլ չեն համադրվում խաղերի հետ:

Գաջեթն իրենից ներկայացնում է փոքր պլաստիկե կոնստրուկտ, որը պահվում է մատների արանքում՝ թույլ տալով պահել ձեռքերում ե՛ւ խաղային սարքը, ե՛ւ սնվելու համար փայտիկները:

«Մեր ստեղծած հարմարանքի վրա դուք կարող եք տեղադրել ցանկացած փայտիկներ, այդ թվում՝ մեկանգամյա օգտագործման: Եթե ցանկանում եք ուտել չիփսեր խաղերի ժամանակ եւ չաղտոտել ձեռքերը, Gaming Chpisticks Holder-ը կլինի անփոխարինելի իր ձեզ համար»,-ասում են արտադրողները: