Իլինոյսում դատավորը որդուն զրկել է մայրական խնամքից, քանի որ մայրը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հաղորդում է Washington Post-ը:

Շրջանի դատավոր Քուք Ջեյմս Շապիրոն հարցրել է Ռեբեկա Ֆիրլիթին՝ արդյո՞ք նա պատվաստվել է COVID-19-ի դեմ: Կինը հայտարարել է, որ չի պատվաստվել անցյալում պատվաստանյութերի նկատմամբ կողմնակի ռեակցիաների պատճառով: Դատավորը վճռել է, որ Ֆիրլիթը չի կարող տեսակցել իր 11-ամյա որդուն, քանի դեռ չի պատվաստվել: Նա խնամակալությունը փոխանցել է Ֆիրլիթի նախկին ամուսնուն, որն ամբողջովին պատվաստված է, հաղորդում է Chicago-Sun Times-ը:

Ֆիրլիթն ասել է, որ, նրա կարծիքով, դատավորը դժգոհ էր լսումների տեւողությամբ, եւ երկու կողմերի փաստաբանները պատրաստվում էին երկարաձգման մասին խնդրել:

Շապիրոյի որոշումն ընդունվել է, երբ ամբողջ երկրում մյուս դատավորներն ընդունել են համանման որոշումներ պատվաստման կարգավիճակի հիման վրա: