Ամերիկացի միլիարդատեր Ջոն Փոլսենը համարում է, որ կրիպտոարժույթներն ի վերջո կսննկանան:

«Bloomberg Wealth with David Rubenstein»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ  ոչ ոքի խորհուրդ չի տա ներդրում կատարել կրիպտոարժույթներում: Նրա խոսքով՝ գոյություն ունի կրիպտոարժույթների փուչիկ, որը «վերջնարդյունքում անօգուտ կլինի»:

«Ես կբնութագրեի դրանք որպես ոչնչի սահմանափակ պաշար»,-ասել է նա: «Այդկերպ, եթե պահանաջարկն ավելանա, քան սահմանափակ առաջարկը, գինը կնվազի: Սակայն եթե պահանջարկն անկում ապրի, այդ ժամանակ կգրանցվի նաեւ գնիջեցում: Կրիպտոարժույթներից եւ ոչ մեկը չունի ներքին արժեք, բացառությամբ այն, որ կա սահմանափակ քանակություն»:

Ինքը՝ Փոլսոնը, հավատում է ոսկուն եւ ձեռք բերում այն՝ չնայած թվային ակտիվերը գերազանցում են թանկարժեք մետաղի գները: