Նավթը չափավոր էժանանում է երեքշաբթի առավոտյան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է  «Փրայմ»-ը։ Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,29%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց մինչեւ 72,02 դոլար, հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,23%-ով՝ կազմելով մինչեւ 73,24 դոլար։

WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,26%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց մինչեւ  69,03 դոլար։

Չինաստանում կորոնավիրուսի դելտա շտամի բռնկումը հանգեցրել է նոր սահմանափակումների եւ նվազեցրել երկրում տնտեսական ակտիվությունը։

Բացի այդ, ներդրողները շարունակում են հետեւել «Իդա» փոթորկի հետեւանքներին։