Ամռան վերջին օրը պղնձի գինն անկում է ապրում` նախորդ երկու աճուրդային օրերի 2.4 տոկոս աճից հետո:
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.25 տոկոսով եւ կազմել 4.367 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):
Ուրբաթ օրվա վերջին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 1.19 տոկոսով՝ մինչեւ 9410 դոլար, ալյումինի արժեքը` 1.15 տոկոսով` մինչեւ 2649.5 դոլար, ցինկի արժեքը մնացել է նույն մակարդակին՝ մեկ տոննայի դիմաց 3002 դոլար: Լոնդոնի բորսան երկուշաբթի փակ էր բանկային արձակուրդի պատճառով:
Երեքշաբթի պղնձի շուկայում անկում էր գրանցվել՝ վերջին երկու աճուրդային նստաշրջանների գների 2.4 տոկոս աճից հետո:




























