Ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայի բժիշկները Pfizer կորոնավիրուսային պատվաստանյութում օտար նյութեր են հայտնաբերել: Այս մասին հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ իշխանությունները դիմել են արտադրողին եւ ստացել պատասխան, որ «մեծ հավանականությամբ» դեղամիջոցը ռետինե փշրանքներ են պարունակում ամպուլայի կափարիչից», որը կարող էր ձեւավորվել ներարկիչով սխալ ծակոցից, քանի որ ասեղը կափարիչի միջով պետք է անցնի խիստ ուղիղ անկյան տակ:
Ընկերությունում հավելել են, որ նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել Moderna-ի արտադրած պատվաստանյութի հետ: Նրանք հավաստիացրել են, որ դա չի ազդում դեղամիջոցների անվտանգության վրա:
Մահացել են 30 եւ 38 տարեկան տղամարդիկ, մահից մի քանի օր առաջ նրանք ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Նրանց համար այն խմբաքանակներից են դեղամիջոցներ օգտագործվել, որոնցում հայտնաբերվել են խառնուրդները: Մահվան ճշգրիտ պատճառը ճշտվում է:
Դեղամիջոցի որակի մասին հաղորդումներ են ստացվել հանրապետության հինգ պրեֆեկտուրաների պատվաստման ութ կենտրոններից: Այդ ժամանակ խոսքը մոտ 1.63 միլիոն դեղաչափի օգտագործման կասեցման մասին: Ճապոնիայում պատվաստումներն իրականացվում են նաեւ AstraZeneca եի Pfizer եւ BioNTech ընկերությունների կոնսորցիումի դեղամիջոցներով:





























