Պղինձն էժանանում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,18%-ով՝ կազմելով մեկ ֆունտի դիմաց մինչեւ 4,3145 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում մեկ տոննա պղնձի արժեքն ավելացել է 1,17%-ով՝ կազմելով մինչեւ 9520 դոլար, ալյումինի արժեքը՝ 2,59%-ով՝ մինչեւ 2718 դոլար, ցինկի գինը՝ 0,05%-ով՝ մինչեւ 3003,5 դոլար։