ԱՄՆ Տեխաս նահանգում ուժի մեջ է մտել օրինագիծը, որի համաձայն՝ աբորտների արգելք է սահմանվում մինչեւ 6 շաբաթական հղիության ժամկետում, գրում է Reuters-ը։
Օրինագծի համաձայն՝ արգելվում է աբորտ անել, եթե պտղի մոտ սրտխփոց կա։ Բացառություն են դեպքերը, երբ հղիությունը տեղի է ունեցել ինցեստի կամ բռնաբարության արդյունքում։
Ընդ որում, իրավապաշտպանները նշում են, որ փաստացի օրենքը սահմանում է աբորտների արգելք ընդհանրապես, քանի որ կանանց 85-90 տոկոսը սովորաբար աբորտ է անում մինչեւ 6 շաբաթական հղիությունը։
Reuters-ը նշում է, որ օրենքն ունի երկու առանձնահատկություն․ այն թույլ է տալիս քաղաքացիներին հայց ներկայացնել նրանց դեմ, ովքեր աբորտներ են իրականացնում , ինչպես նաեւ նրանց դեմ, ովքեր օգնում են հղիներին խախտել օրենքը։ Քաղաքացիները, որոնք շահում են նման հայցերը, իրավունք կունենան ստանալ առնվազն 10 հազար դոլար։ Մինչ այդ աբորտների մեծ մասն արգելված էր Տեխասում մինչեւ 20 շաբաթական հղիության ժամկետը։ Աբորտների արգելքը մտցվեր էր Այդոհոյում 1973 թվականից։ Ընդ որում, մի շարք նահանգներում օրենքներ են ընդունել, որոնք լրջորեն սահմանափակում են կամ փաստացի արգելում են աբորտները։





























