Սինգապուրի վարչապետը ավելի քան քառորդ միլիոն դոլարի փոխհատուցում է ստացել՝ լրատվական կայքի խմբագրի եւ գրողի դեմ զրպարտության հայցերը շահելով, հաղորդում է AFP-ն:
Քննադատներն ասում են, որ նման դատական հայցերը մեկն են այն մարտավարությունից, որն օգտագործվում է խիստ կարգավորվող քաղաք-պետության կողմից:
Online Citizen Asia-ի գլխավոր խմբագիր եւ կայքի հեղինակ Թերի Սյույը մեղադրվել է վարչապետ Լի Սյան Լունի դեմ զրպարտության համար:
Գրող Ռուբաաշինի Շունմուգանաթանը 2019-ին հոդված է գրել դաժան թշնամանքի մասին, որը ցնցել է վարչապետի ընտանիքին:
Սինգապուրի բարձրագույն դատարանը Սյույին պարտավորեցրել է 210 000 սինգապուրյան դոլար (156 000 ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարել: Շունմուգանաթանի դեմ երկրորդ հայցում դատավորը վճռել է 160 000 սինգապուրյան դոլար (119 000 ԱՄՆ դոլար) փոխհատուցման մասին։ Ընդհանուր գումարը կազմել է 370 000 սինգապուրյան դոլար (275 000 ԱՄՆ դոլար):
Լի Սյան Լունը հայտարարել է, որ գումարը կնվիրաբերի բարեգործությանը, հայտնում է Straits Times-ը:





























