Քենիայի փոխնախագահ Ուիլյամ Ռուտոյին եւ նրա ունեցվածքը հսկում են 257 ոստիկաններ, հայտնել է BBC-ն:
Ներքին գործերի նախարարության քարտուղար Ֆրեդ Մատիանգին անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեին հայտնել է, որ Ռուտոյի պաշտոնական նստավայրը հսկող ոստիկանության ստորաբաժանումների վերջին փոփոխություններում արտասովոր ոչինչ չկա:
Նրա խոսքով՝ Ռուտոյին հսկող սպաներից 74-ը նախագահական էլիտար ստորաբաժանումից են: Որոշ սպաներ տեղակայված են օդանավակայանի անգարում` հսկելու համար Ռուտոյի երկու ուղղաթիռները:
«Չնայած պնդումներին եւ ներկայացված ապացույցներին՝ Նորին գերազանցություն փոխնախագահը երկրի պատմության մեջ ամենազգուշավորն է՝ նախորդ պաշտոնյաների համեմատ», - ասել է պարոն Մատիանգին:





























