Իսպանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմաբավորմանը բացահայտած ոստիկանության հետաքննության արդյունքում:
Եվրոպոլը հայտնում է, որ իսպանական ոստիկանությունը, Գերմանիայի եւ Ալբանիայի գործընկերների հետ համագործակցությամբ, Բարսելոնայում եւ Իսպանիայի հյուսիսարեւելյան երեք փոքր քաղաքներում 42 ռեյդերի ընթացքում ձերբակալել է 107 մարդու:
Այս անձինք ձերբակալվել են «ալբանախոս հանցագործների» խմբավորում ձեւավորելու կասկածանքով, որոնք մարիխուանա են աճեցրել եւ վաճառել: Նրանց թվում եղել են ալբանացիներ, իսպանացիներ, հույներ եւ սլովակներ:
Ոստիկանությունը հայտնում է, որ խմբավորումը Իսպանիայում անօրինական կերպով մարիխուանա է մշակել եւ մաքսանենգ ճանապարհով այն տեղափոխել է եվրոպական այլ երկրներ՝ վաճառքի համար:
Գործողության ընթացքում մարիխուանայի աճեցման 50 ընդհատակյա ֆերմա է հայտնաբերվել։





























