Մեծ Բրիտանիան կարող է միջուկային սուզանավեր տեղափոխել Շոտլանդիայից, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թագավորական միացյալ ինստիտուտի վերլուծության համաձայն՝ վերատեղակայման համար կարող է 3-4 մլրդ ֆունտ ծախսվել։
Մեկ այլ տարբերակով, որը ստացել է «միջուկային Հիբրալթար» անվանումը, Լոնդոնը քննարկում է շոտլանդական Ֆասլեյնում եւ Քուլփորթում թագավորական ռազմածովային ուժերի բազայի երկարաժամկետ վարձակալումը։
Ընդ որում, Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ միջուկային զինանոցի տեղափոխումը Շոտլանդիայից չի ծրագրվում, նշում է թերթը։





























