Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան չի մասնակցի Վլադիվոստոկում բացված Արեւելյան տնտեսական ֆորումին (ԱՏՖ) եւ տեսաուղերձով հանդես չի գա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն խոսել է Ճապոնիայի վարչապետի ծրագրերի մասին: Մամուլի ասուլիսին նա հայտարարել է, որ քաղաքական գործիչը բաց կթողնի ԱՏՖ-ն եւ հանդես չի գա տեսաուղերձով:
Սեպտեմբերի 1-ին «Կիոդո» գործակալությունը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնել էր, որ Սուգան հրաժարվել է սեպտեմբերին մեկնել Ռուսաստան, քանի որ հրավեր չի ստացել ԱՏՖ կազմակերպիչներից: Ֆորումին մասնակցելու համար Ռուսաստան կատարելիք այցը քննարկվել էր կառավարությունում: Բացի այդ, ինքը՝ Սուգան, դրական էր արտահայտվել այս այցի մասին:
Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեն 2016 թվականից սկսած չորս տարի անընդմեջ մեկնել է Արեւելյան տնտեսական ֆորումին:





























