Բայդենը կարգադրել է օգնություն ցուցաբարել Նյու Յորքին եւ Նյու Ջերսիին, որոնք տուժել են «Իդա» փոթորկի հետեւանքներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բայդենը հայտարարել է, որ այդ նահանգներում արտակարգ իրավիճակ է, եւ կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել տեղական իշխանություններին։

Բայդենի կարգադրությունը ենթադրում է աջակցություն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից եւ արտակարգ իրավիճակների դաշնային վարչությունից։

Համաձայն վերջին տվյալների՝ Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում փոթորկի հետեւանքով զոհվել է 10 մարդ։