BIG բյուրոյի հիմնադիր եւ ճարտարապետ Բյարկե Ինգելսը քաղաք կկառուցի անապատում միլիոնավոր մարդկանց համար։ Քաղաքը կստանա Թելոսա անվանումը, հաղորդում է Dezeen-ը։
150 հազար ակր տարածքում քաղաքի կառուցման գաղափարը պատկանում է ձեռնարկատեր Մարկ Լորին։
Ենթադրվում է, որ 2030 թվականին Թելոսայում կապրի 50 000 մարդ, 40 տարում բնակչությունը կավելանա մինչեւ մի քանի միլիոն։
Շենքերը կկառուցեն էկոլոգիական նյութերից, բուսածածկ տարածքներ կլինեն, իսկ ճանապարհներին կտեղաշարժվեն ավտոնոմ տրանսպորտային միջոցներ։ Թելոսայի կենտրոնում կկառուցվի այգի Էկվիտիզմ անվանմամբ, որը կդառնա «փարոս» քաղաքի համար։





























