Իրանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում վառելիք մատակարարել Լիբանանի կառավարությանը: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլախiանը Լիբանանի նախկին արտգործնախարար եւ «Ազատ հայրենասիրական շարժման» առաջնորդ Գեբրան Բասիլի հետ զրույցի ժամանակ, փոխանցում է Mehr-ը:
Բասիլը քննադատել է նրանց քաղաքականությունը, ովքեր ձգտում են «սովամահ անել Լիբանանի ժողովրդին` իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների համապարփակ ընդլայնման կոչ անելով»:
Իրանի արտգործնախարարը նաեւ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության` իր նավթամթերքը նոր գնորդներին վաճառելու պատրաստակամությունը: Նա ընդգծել է, որ եթե Լիբանանի կառավարությանը եւ գործարարներին դեռ վառելիք է անհրաժեշտ, ապա Իրանը պատրաստ է այն մատակարարել
Աբդոլլահիանը կարեւորել է Իրանի շարունակական աջակցությունը Լիբանանի կառավարությանը, բանակին եւ Դիմադրությանը՝ հայտարարելով, որ Լիբանանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման սահմանափակումներ չկան:





























