Բենքսիի ստեղծագործությունը, որն ինքնաոչնչացվել էր անմիջապես 1,4 միլիոն դոլարով վաճառքից հետո, կրկին աճուրդի է հանվել մի քանի անգամ նախորդ գինը գերազանցող արժեքով, հաղորդում է AP-ն:
Sotheby´s-ը հայտարարել է, որ «Սերն աղբամանում» աշխատությունը կներկայացվի վաճառքի Լոնդոնում հոկտեմբերի 14-ին: Ստեղծագործության արժեքը նախնական գնահատմամբ կազմում է 5,5-8,3 մլն դոլար: Ստեղծագործաւոյթւոնն իրենից ներկայացնում է կիսով չափ մանրացված կտավ, որի վրա պատկերված է երիտասարդ կին, որը պարում է սրտաձեւ կարմիր թափանցիկ գնդի մեջ:
2018 թվականին այն վաճառվել էր Sotheby's-ում: Երբ հաղթող դրույքն արվել էր, շրջանակի մեջ տեղադրված մանրացնող սարքը կիսով չափ մանրացրել էր նկարը:
Այդուհանդերձ գնորդը ձեռք էր բերել այն:
Sotheby's-ի ժամանակակից արվեստի բաժնի ներկայացուցիչ Ալեքս Բրանչիկը բնութագրել է կտավը՝ որպես Բենքսիի արվեստի կարեւորագույն ստեղծագործություն եւ արվեստի նորագույն պատմության մեջ իսկական սրբանկար:





























