Քաթարն աշխատում է Աֆղանստանին օգնություն հասցնելու համար հումանիտար միջանցքներ բացելու ուղղությամբ, հայտարարել է Քաթարի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Մութլաք բին Մաջեդ Ալ Կախթանին, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Քաթարը փոխազդում է Թալիբանի հետ, որպեսզի ապահովի իշխանության խաղաղ փոխանցումը ներառական եւ արդյունավետ կառավարությանը:

Ալ Կախթանին ժամանել է Քաբուլ ուրբաթ, որպեսզի անցկացնի բանակցություններ ներառական աֆղանական կառավարություն ձեւավորելու եւ Քաբուլի օդանավակայանի աշխատանքը վերականգնելու շուրջ, հայտնել է Քաթարից աղբյուրը, որը լավատեղյակ է այցի ընթացքին: