Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը, որն իրեն հռչակել է պետության ղեկավարի պաշտոնակատար, երկրում «Թալիբան» արմատական շարժման իշխանության գալուց հետո (արգելված է ՌԴ-ում), հայտարարել է թալիբների վերահսկողությունից դուրս գտնվող հյուսիսային Փանջշեր նահանգում զինյալների եւ աշխարհազորայինների միջեւ բախումների շարունակման մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Դիմադրությունը կեղծանուն է բոլորիս համար: Այն շարունակվում է եւ շարունակվելու է: Ես այստեղ եմ՝ իմ հողի վրա, եւ պաշտպանում են այն ու մեր արժանապատվությունը», - ուրբաթ Twitter-ի իր էջում գրել է Սալեհը:
«Իրավիճակը հեշտ չէ: Մենք բախվել ենք «Թալիբան» շարժման, «Ալ Քաիդա» խմբավորման նրանց դաշնակիցների, տարածաշրջանային ահաբեկչական խմբավորումների հետ, որոնց, ինչպես միշտ, աջակցում է Պակիստանը: Մենք դիմադրում ենք նրանց եւ չենք պատրաստվում հանձնվել», - ասել է Սալեհը, ում տեսաուղերձը Twitter-ում հրապարակել է BBC World News-ի լրագրող Յալդա Հաքիմը:
Սալեհը հերքել է տեղեկությունները, որ ինքը լքել է Փանջշերը եւ ուղեւորվել Տաջիկստան:
Բացի այդ, աշխարհազորայինների ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին աշխարհազորի ինստագրամյան էջում հայտնել է, որ «ուժեր են ուղարկվել բոլոր այն ուղղություններով, որտեղ մարտեր են ընթանում, իսկ հակառակորդը մեծ կորուստներ է կրել»:





























