ԱՄՆ նախագահ Ջո Բայդենըարդարադատության նախարարությանը հանձնարարել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ կապված փաստաթղթերի ստուգում անցկացնել, հաղորդում է Reuters-ը։
«Երբ ես նախագահի թեկնածու էի, ես պարտավորություն ստանձնեցի ապահովել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին փաստաթղթերի գաղտնազերծման նկատմամբ թափանցիկությունը»,-ասել է նա այդ ողբերգական իրադարձության 20-րդ տարելիցի նախաշեմին։
Համաձայն հրամանագրի՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը պետք է հրապարակի գաղտնազերծված փաստաթղթերը հաջորդ 6 ամիսների ընթացքում։
Ավելի վաղ ահաբեկչության զոհերի ընտանիքի անդամները հայտարարել են, թե ՀԴԲ-ն ոչնչացրել է ահաբեկիչների հետ Սաուդյան Արաբիայի կապն ապացուցող փաստաթղթերը։





























