Վաշինգտոնն այլընտրանք չունի, քան Թեհրանին հարգելը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, հաղորդում է IRNA-ն։
«Ցավոք, ԱՄՆ ներկայիս պաշտոնյաները նախկին վարչակազմի սխալ ուղու վրա են գտնվում»,-ասել է նա։
Հաթիբզադեն նշել է, որ Վաշինգտոնը գիտի, որ այլընտրանք չունի։
Նա ամերիկյան պատժամիջոցները դատարկ եւ անիմաստ է անվանել։





























