«Թալիբան»-ի ղեկավարի տեղակալ մուլլա Մուհամադ Յակուբը հայտարարել է օդ կրակելու արգելքի մասին, հաղորդում է AfghanUrdu-ը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ անկանոն հրաձգության հետեւանքով ավելի քան 70 մարդ է զոհվել կամ վիրավորում ստացել։
«Ոչ մի հանգամանքում չպետք է հրաձգություն լինի։ Եթե դա տեղի ունենա ձեր նահանգում, ապա դուք եք պատասխանատվություն ստանձնելու»,-ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թալիբանը, իբր, գրավել է Փանջշեր նահանգը։





























