Թալիբները Քաբուլում ցուցարար կանանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է  Tolo News-ը։

Ակցիայի մասնակիցները փորձել են մտնել նախագահական պալատ, երբ թալիբները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։

«Նախագահական պալատի դիմաց ցույցերն արգելվել են։ Համաձայն թալիբների աղբյուրների՝ դա  խնդիրներ ստեղծելու միտումնավոր փորձ է։ Դրա քողի տակ որոշ մարդիկ փորձում են ապաստան փնտրել ԱՄՆ-ում կամ Եվրոպայում։ Նրանք նույնիսկ Աֆղանստանի 0,1%-ը չեն ներկայացնում»,-հեռուստաալիքը մեջբերում է թալիբանամետ AfghanUrdu ռեսուրսի հայտարարությունը։