Հունգարիայի ԱԳՆ-ն դեմ է ԵՄ ղեկավար մարմինների լիազորությունների ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է Deutsche Welle-ն։

«Մենք բացարձակ  չենք ցանկանում Եվրոպայի Միացյալ Նահանգների ստեղծում: ԵՄ-ն ուժեղ է, երբ նրա անդամ երկրներն ինքնիշխան են եւ ուժեղ: Սա նշանակում է, որ մենք պետք է դադարենք ավելի շատ լիազորություններ տալ Բրյուսելին,-ասել է Սիյարտոն:

Նախարարը կարծում է, որ դրա փոխարեն անհրաժեշտ է «ամրապնդել անդամ երկրների մրցունակությունը», ինչը, ի վերջո, կբարձրացնի ողջ Եվրամիության մրցունակությունը:

«Արեւմտյան Եվրոպան չի կարող հասկանալ, որ մենք ձախ ուժերի եւ լիբերալ շարժման ներկայացուցիչներ չենք»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ ԵՄ քաղաքականությունը հստակ կողմնորոշված ​​է այլ ուղղությամբ `դեպի ազգային շահեր, դեպի հայրենասիրական եւ քրիստոնեադեմոկրատական ​​մտածողություն:« Ահա թե ինչու մենք միշտ հարձակումների թիրախ ենք»,-հավելել է նա։