Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2684-ով, մահացել է 83 մարդ, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
Վերջին մեկ օրում ապաքինվել է 2695 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 509 181 մարդ։
Վրաստանում պանդեմիայի սկզբից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 562 627 եւ մահվան 7732 դեպք։




























